Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում
Սպորտ
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն անակնկալ պարտություն կրեց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում:
Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբադիին: Հայաստանի ներկայացուցիչներից այս տուրում հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, Հայկ Երիցյանը, Արտաշես Մինասյանը, Դավիթ Քալաշյանը: 5-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց առաջատարի դիրքը և այժմ 4 միավորով 5-րդ տեղում է: 4 միավոր ունի նաև Հայկ Մարտիրոսյանը, Իսկ Գաբրիել Սարգսյանը` 3,5 միավոր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան