ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակի տրամադրման մերժումը բողոքարկելու հնարավորություն կլինի

Քաղաքական

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցել ՀՀ վարչապետին:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: «Նախագծով առաջարկում ենք նաև վերացնել հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժումը բողոքարկելու արգելքը»,- նշեց Եղիազարյանը:

Նա հավելեց, որ առաջին ընթերցմամբ հարցի ընդունումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել, սակայն կառավարության կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժումը բողոքարկելու իրավունքը օրենքում հստակ սահմանելու համար:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը բողոքարկելու հնարավորություն տրամադրել: Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ նախկինում նման հնարավորություն չի եղել, այդ հարցը բաց է մնացել, ուստի որոշել են գնալ նման կարգավորման: Այնուհետև Գևորգ Կոստանյանը հարցրեց՝ հատուկ կացության կարգավիճակը մարդո՞ւ, թե՞ պետության իրավունքն է, ինչին ի պատասխան Վարդան Եղիազարյանն ասաց, որ դա պետության իրավունքն է: «Շատ լավ, եթե դուք, օրինակ, դիմում եք որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու համար և տվյալ պետության դեսպանատունը մերժում է ձեզ, դուք բողոքարկո՞ւմ եք ձեզ վիզա չտրամադրելու որոշումը»,- հարցրեց Կոստանյանը:

Վարդան Եղիազարյանը նշեց, որ հարցի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ինքն է նույն օրինակը բերել, որ ԱՄՆ վիզա ստանալու համար երբ մերժում են, որևէ պարզաբանում չեն ներկայացնում: «Սակայն այստեղ խնդիրը նրանում է, որ մարդը կարող է հետագայում ևս նպատակ ունենալ հատուկ կացության կարգավիճակ ստանալ, գոնե պետք է պարզաբանվի, թե ինչ հիմքերով են նրան մերժել»,- ընդգծեց փոխոստիկանապետը:

Գևորգ Կոստանյանը հակադարձեց, որ բողոքարկումն ու պարզաբանումը տարբեր բաներ են: «Դուք կարող եք մերժել պարզաբանմամբ, թեև կարող եք պարզաբանում ընդհանրապես չտալ: Դրա համար ցանկանում եմ հասկանալ՝ ինչո՞վ է այս փոփոխությունը պայմանավորված»,- հարցրեց պատգամավորը:

Նա հավելեց, որ բողոքարկման ինստիտուտը քաղաքացուն տրվում է, որպեսզի նա պաշտպանի իր իրավունքները: «Քաղաքացին ունի իրավունք, այդ իրավունքը խախտվել է, և պետությունները նրան օրենքով իրավունք են տալիս, որպեսզի նա բողոքարկի և վերականգնի իր իրավունքները: Հատուկ կարգավիճակ տալը, ժամանակավոր կամ երկարաժամկետ մուտքի թույլտվություն տալը քաղաքացու իրավունքը չէ, դա պետության իրավունքն է: Մենք տալիս ենք բողոքարկման իրավունք, որ ինքը իր ո՞ր իրավունքը պաշտպանի»,- ասաց Կոստանյանը:

Վարդան Եղիազարյանը պարզաբանեց, որ այսպես թե այնպես դա կապված է մարդու կացության հետ, մարդու իրավունքի խնդիր է ի հայտ գալիս:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, որ մուտքի արտոնագիր ստանալը և հատուկ կացության կարգավիճակ ստանալը նույն հարթության մեջ չպետք է դիտարկվի:

Գևորգ Կոստանյանը շարունակեց պնդել, որ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելը պետության իրավունքն է, ուստի բողոքարկելու հնարավորություն տալու կարիք չկա, սակայն շեշտեց, որ դեմ չէ, եթե Հայաստանի կառավարությունը որոշել է լինել ավելի ազատական, քան կարելի է:

Ի վերջո, քննարկումների արդյունքում կողմերը եկան վերջնական համաձայնության և հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին՝ ընդգրկելով այն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված