«Ժողովուրդ». Ամեն ինչ կախված է Հայաստանի քայլերից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կիրագործի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե վիզաների ազատականացմանը կարելի է սպասել առնվազն մեկ ու կես տարի անց: «Եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տեւում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տեւել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է եւ իրականություն չդառնա», – նշել է նա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը