Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան 

Առողջապահության նախարարն հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի բժիշկների հետ

Հայաստան

 Մարզերի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկների հետ ՀՀ առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանիհերթական հանդիպումները Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում էին։  Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առողջապահության ոլորտում իրականացվող և մշակվող բոլոր ծրագրերնուղղված են մեր բնակչության առողջապահական ցուցանիշների և, առաջինհերթին, կյանքի առողջ տարիների տևողության երկարացմանը»,- ասել է նախարարը Վաղարշապատի պոլիկլինիկայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Քաղաքի և շրջակա համայնքների առաջնային օղակի բժիշկների  հետ անկաշկանդ զրույցի ընթացքում Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի հաճախ շփվող բժիշկների համար առավել տեսանելի են մարդկանց սպասելիքները։

«Մեր խնդիրն է՝ ձեզ հետ միասին, եղած ռեսուրսներն առավելագույնսարդյունավետ օգտագործելով, հասնենք թե՛ առողջապահական կարևորցուցանիշների բարելավմանը, թե՛ բժիշկների հեղինակության և  ինչու ոչ`  աշխատավարձի բարձրացմանը»,- ասել է նախարար Ալթունյանը` ընդհանուր գծերով ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը։

Բնակչության առողջության պահպանման գործում կարևոր դերակատարությունը տրվում է ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։ Դա առաջին հերթին բարձրացնում է նրանց  պատասխանատվությունը։ Նախատեսվում է նախկին դիսպանսեր և կանխարգելիչ հետազոտություններն իրականացնել նոր մեթոդաբանությամբ և մոտեցումներով:

Նախարարը տեղեկացրել է, որ, բացի ֆիքսված աշխատավարձից, առաջնային օղակի բժիշկները կստանան բոնուսներ, որոնց համար հիմք կհանդիսանան չափելի արդյունքները` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազում, ժամանակին և ճիշտ բուժում, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և այլն։ Սակայն այս ամենի դիմաց պահանջվելու է բարձրորակ և արդյունավետ բուժում։  

«Ձեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մարզերում թերապևտիկ ծառայությունները հիմնականում կմատուցվեն առաջնային օղակում կամառաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում։ Իսկ հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցները կուղղվեն առաջնային օղակ` ձերաշխատավարձերի բարձրացմանը»,- նշել է նախարարը:

Խոսելով արդյունավետ բուժման մասին՝ Լևոն Ալթունյանն անդրադարձել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման կարևորությանը։ Դրանց շնորհիվ երկրի բոլոր կլինիկաներում աշխարհի առաջատար փորձի հիման վրա կիրականացվի նույն բուժումը։

Արմավիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում նույնպես նախարարի հետ հանդիպման էին եկել նաև հարակից համայնքների առաջնային օղակի բժիշկները։

Լևոն Ալթունյանը նրանց ևս ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև առաջնային օղակի բարելավման տեսլականին։

Երկու հանդիպման ընթացքում էլ քննարկվել են բժիշկներին հետաքրքրող և մտահոգող բազմաթիվ հարցեր։ Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգի ներդրմանը, Լևոն Ալթունյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող այն հնարավորությունները, որոնք ոչ միայն կնպաստեն մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլև զգալիորեն կդյուրացնեն բժիշկների աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականով, թեև ժամանակացույցից մի փոքր ետ ենք մնում, սակայն էլեկտրոնային առողջապահության համակարգը մեր երկրում կայանում է։

Նախարարը հավելել է, որ առաջիկա ամիսների ընթացքում կապահովվեն համակարգիչներով, որին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։ Բժիշկները հայտնել են, որ իրենք պատրաստ են դրան և ուրախ են ոլորտում իրականացվող նորամուծությունների համար։

Հանդիպման ավարտին Սարդարապատի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Ավետիս Նիկողոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի ու անկեղծ քննարկումների համար։ «Մենք Ձեր այցով ենք ուրախանում, բայց և Ձեզ ենք հաղորդում ժողովրդի սպասելիքներն ու կարիքները, որոնց հենքի վրաէլ կառուցվում են ծրագրերն ու ոլորտի քաղաքականությունը»,- ասել է փորձառու բժիշկը։

Ի պատասխան` նախարարը հայտնել է, որ առաջիկայում նման բազմաթիվ հանդիպումներ են սպասվում. «Ձեր բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի միկբերենք երևանյան մեծ հավաքի ժամանակ` ընդունելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը»։

Հանդիպումներին մասնակցել են Արմավիրի մարզի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
Ամենադիտված