Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Բռնաբարվողը հարցրել է՝ ո՞վ է, պատասխանել է՝ Սաշիկ Քոսակյանն է

Իրավունք

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Մտավոր հետամնացություն, հաշմանդամություն ունեցող անձինք ավելի խոցելի են և շատ դեպքերում կարող են անպատիժ ու շարունակաբար բռնության ենթարկվել …նաև իշխանության անգործության պատճառով կամ դառնալ գործիք ոմանց ինչ-որ բան պարտադրելու համար…

2016թ. ապրիլին, գիշերվա ժամը 22.00-ից 23.00-ն ինչ-որ բեղավոր անձ ներթափանցել է Տավուշի մարզի համայնքներից մեկի բնակիչ, թերզարգացած 64-ամյա Վարդուհու (անունը փոխված է) տուն, ալյուրի դատարկ պարկը քաշել գլխին, բռնաբարել: Այդ ընթացքում տուժողը հարցրել է՝ ո՞վ է, բռնաբարողը պատասխանել է՝ Սաշիկ Քոսակյանն է, և «գործը» կիսատ թողած՝ հեռացել…

Զավեշտալի նկարագրությամբ այս դեպքից հետո տուժողի՝ մտավոր հետամնաց աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) զանգահարել է համայնքի ղեկավար Սերոժին (անունը փոխված է), ում պատկանող ֆերմայում աշխատում են մայր ու աղջիկ, և տեղեկացրել դեպքի մասին: Ասել են, որ ուզում են ոստիկանություն դիմել: Համայնքապետ Սերոժն էլ տարել է թաղային «ընկեր Քոսակյանի» մոտ:

Քոսակյանը կիսատ-պռատ քննություն է արել, Քոսակյան ազգանունը դարձել է Գրիգորյան, ապա՝ հարևան գյուղի Գարիկ (անունը փոխված է), ու գործը փոխանցվել վերահսկող դատախազին: Դատախազ Ներսես Չիլինգարյանն էլ թերի վերահսկել է, բերել դատարան:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը կայծակնային արագությամբ՝ 1 օրում, բայց ոչ արագացված քննության կարգով, «անմարդկային» դատավճիռ է կայացրել. «բեղավոր Սաշիկ Քոսակյանի» փոխարեն պատիժ է նշանակել հարևան գյուղի ավտոմեխանիկ, «անբեղ Գարիկի» նկատմամբ: Նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ բռնաբարության, և 50․000 դրամ տուգանքի՝ ապօրինաբար ուրիշի տուն մուտք գործելու համար:

Գարիկը չի ընդունում մեղադրանքը և վերաքննիչ բողոք է բերել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ՝ խնդրելով արդարացնել իրեն՝ դատա-հոգեբուժական-հոգեբանական փորձաքննության ենթարկելով տուժողին, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, քանի որ դատավճիռը հիմնված է մտավոր հետամնացություն ունեցող՝ տուժողի և նրա դստեր հակասական ցուցմունքների, թերի և համապատասխան փորձաքննություններով ամբաստանյալի մասնակցությունը չհաստատած ապացույցների վրա:

Եվ այսպես. Տավուշի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Գարիկը 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22.00-ից մինչև 23.00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել հարևան գյուղի բնակչուհի, 64-ամյա Վարդուհու առանձնատուն, տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է Վարդուհու գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ: Այնուհետև նրան մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Մերժում ստանալով ՝ Վարդուհուն հրել գցել է ննջասենյակի ձախ պատին կից մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և վերջինիս կամքին հակառակ բռնության գործադրմամբ շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Լսելով դրսից եկող ոտնաձայները՝ բռնաբարողը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում:

Այնուհետև տուժող Վարդուհու աղջիկը՝ Կարինեն, լսելով մոր ձայնը և մտնելով ննջասենյակ, տեսել է Գարիկին և հարցրել, թե ո՞վ է և ի՞նչ է անում իրենց տանը: Արամ Սարգսյանը ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է: 

Տուժող Վարդուհին դատաքննական ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալին չի ճանաչում, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրը իրենց տանը:
Ինքն աշխատում է իրենց համայնքի ղեկավարի ֆերմայում՝ որպես կովապահ: 2015թ. ապրիլի 15-ին երեկոյան վերադարձել է տուն, ջուր է տաքացրել, որ գլուխը լվանա: Ջուրը թափելու պահին ինչ-որ մեկը հետևի կողմից գլուխը պարկ է մտցրել, միաժամանակ բերանի հատվածը փակել է ու տարել դեպի ննջասենյակ…

Այդ մարդը բեղեր է ունեցել, զինվորական հագուստով է եղել: Ինքը զգացել է նաև, որ նա խմած է եղել:

Դեպքի պահին ինքը տանը մենակ է եղել. ամուսինը քաղաք է գնացած եղել, իսկ աղջիկը՝ խանութ: Ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել: Աղջկա ոտնաձայները լսելով՝ ամբաստանյալը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել մանկական մահճակալի հետևում: Այդ ընթացքում ինքը հագել է շորերը: Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը և ներս մտել: Տեսնելով ամբաստանյալին՝ հարցրել է՝ ինչ գործ ունի այդտեղ: Նա ոչինչ չի պատասխանել, առաջ է եկել, հարվածել աղջկա գլխին և դուրս թռել սենյակից: Իրենք շատ վախեցած և հուզված են եղել: Այդ ամենը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21.30-ից 22.00-ի սահմաններում: Աղջիկն անմիջապես զանգահարել է գյուղապետ Սերոժին՝ ասելով, որ իրենց տուն մարդ է մտել: Հաջորդ առավոտյան նա իրենց տարել է թաղային ոստիկանի մոտ…

Ինքը հարյուր տոկոսով կարող է ասել, որ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Գարիկը: Այն ժամանակ նա բեղեր է ունեցել, հետո մաքրել է բեղերը, որպեսզի ինքը առերեսման ժամանակ չճանաչի նրան, սակայն ինքը ճանաչել է:

Սակայն տուժող Վարդուհու դատաքննական ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին. ըստ այդմ՝ դեպքը եղել է երեկոյան՝ մոտավորապես ժամը 22.00-ից 23.00-ի սահմաններում… անծանոթը պարկը իր գլխին հագցնելուց հետո իրեն տարել է դեպի ննջասենյակի կողմ և այնտեղ պարկը հանել գլխից: Սենյակում նոր տեսել է այդ մարդուն. նա իրեն անծանոթ է եղել, չի ճանաչել նրան: Դրանից հետո տղամարդն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, իսկ ինքը մերժել է՝ ասելով, որ չի ցանկանում: Նա իրեն գումար է առաջարկել, սակայն ինքը պատասխանել է, որ այդ հարամ փողն իրեն պետք չէ… Նա ձեռքերով հարվածել է իր դեմքին, հրել, գցել է մահճակալի վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ… Սեռական հարաբերության հետ միաժամանակ նա խոսել է իր հետ՝ ասելով, որ ինքը հարևան գյուղի բնակիչ Սաշիկ Քոսակյանն է, իսկ իր տունը գտնվում է մանկապարտեզի մոտ… Այնուհետև դրսից ոտնաձայներ են լսվել, որը լսելուն պես այդ տղամարդը դադարեցրել է սեռական հարաբերությունը, ոտքի է կանգնել և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում… Սենյակ է մտել աղջիկը՝ Կարինեն և տեսնելով այդ տղամարդուն՝ հարցրել, թե ինչ գործ ունի նա իրենց տանը: Աղջիկը նույնպես նրան չի ճանաչել և այդ հարցից հետո այդ տղամարդը բռնել է նրա պարանոցից ու ձեռքով մեկ անգամ հարվածել գլխին: Ինքն այդ մարդու գլխից քաշել է, որից հետո նա աղջկան թողել է և տնից դուրս փախել… Իրեն ծեծող և իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն ունեցող մարդը եղել է մոտ 35-40 տարեկան, միջահասակ, սև մազերով, սև աչքերով, բեղերով: Հագին եղել է զինվորական տաբատ և սև գույնի բաճկոն:

Սեռական հարաբերության ընթացքում՝ շուրջ տաս րոպե ինքն անընդհատ օգնություն է կանչել, որն անպայման դրսից կլսվեր, սակայն ոչ ոք չի լսել: Հետագայում հարևան գյուղով անցնելիս մանկապարտեզի մոտ տեսել է այդ տղամարդուն և իմացել է, որ նա իրոք Գարիկն է:

Վկա Կարինեն՝ տուժողի աղջիկը, դատարանում տված ցուցմունքում ասել է, որ ամբաստանյալ Գարիկին չի ճանաչում, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրն իրենց տանը:

2016թ. ապրիլի 15-ին տանը եղել են ինքը և մայրը…Երեկոյան կողմ ինքը գնացել է լվացք փռելու, իսկ մայրը գտնվել է տան երկրորդ հարկում. գլուխն է լվացել:

Իրենց լվացք փռելու տեղը բավականին հեռու է, և տան երկրորդ հարկի ձայները չեն լսվում: Լվացքը փռելուց հետո ավանակին կերակրել է և գնացել տուն: Աստիճանները բարձրանալու ժամանակ էլ լսել է մոր ձայնը: Ձայնը լսվել է իր եղբոր սենյակի կողմից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված