Ուժեղ քամին տանիքներ է վնասել Վանաձորում. ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգոնություն
Արտակարգ ՊատահարԱրտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ տան տանիքը (մոտ 225 քմ մակերեսով) տեղաշարժվել է մոտ 4 մետր:
Փրկարարները կատարել են տանիքի ամրացման աշխատանքներ: Տուժածներ չկան:
Ավելի վաղ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24x60 մ):


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը