ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալները նոր դատավոր կունենան
ԻրավունքՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների առանձնացված մասով վարույթը մակագրվել է Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի
«Դատավոր Արթուր Օհանյանի վարույթում գտնվող գործերը դատավորի կցված Դատական ծառայողները ամփոփել են դատավորի վարույթում գտնվող գործերը և մուտք արել գրասենյակ։ Էլեկտրոնային մակագրման համակարգը ավտոմատ եղանակով մակագրում է այլ դատավորների։ Տվյալ գործը համակարգը մակագրել է Արշակ Վարդանյանին, ինչը արդեն արտացոլված է Datalex դատական տեղեկատվական համակարգում»,- ասաց Խաչատրյանը:
Դատավոր Արշակ Վարդանյանը քննելու է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը:
Մարտի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել էին Երևանքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանիլիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին