Ուժեղ քամին Գյումրիում ծառեր է արմատախիլ արել եւ տանիքներ պոկել
ՀայաստանՈւժեղ քամու պատճառով ավերածություններ են գրանցվել Գյումրի քաղաքում: Նախ՝ բնակիչներն ահազանգել են, որ կայարանամերձ հրապարակին հարակից շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, որը հանգցվել է փրկարարների կողմից:
Այնուհետ քաղաքի հիմնական մասը հոսանքազրկվեց, ապա ԱԻՆ-ը տեղեկություն հրապարակեց, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը մասամբ պոկվել է: Դեպքի վայր մեկնած փրկարարներն ամրացրել են տան տանիքի թիթեղները՝ մոտ 12 քմ, և ապամոնտաժել մոտ 1,5 քմ հատված. տուժածներ չկան:
Շառլ Ազնավուրի հրապարակում էլ բազմաբնակարան շենքերից մեկի դիմաց քամին արմատախիլ է արել եղևնիներից մեկը:
Դիտեք կադրերն առանց մեկնաբանության:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր