Կանադական «Ձայն»-ում Միրիամ Բաղդասարյանը հիացրել է Լարա Ֆաբիանին և անցել հաջորդ փուլ (տեսանյութ)
ՏեսանյութերԿանադական «Ձայնը» նախագծի մենամարտեր փուլում հայազգի Միրիամ Բաղդասարյանն իր ելույթով հիացրել է իր մարզչին` Լարա Ֆաբիանին: Միրիամն ու մյուս մասնակիցը` Կատարինա Ռոբերը կատարել են Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը:
«Ես չեմ զարմանա, եթե Միրիամի գլխարկի տակից ինչ-որ բան դուրս գա, որի մասին ես չեմ էլ պատկերացրել»,-իր խոսքում նշել է Լարա Ֆաբիանին: Վերջինս թողարկումից հետո խոստովանել է, որ Միրիամը ստիպել է իրեն զգալ մի բան, որը մինչ այդ երբևէ չի զգացել:
Հիշեցնենք, որ կույր լսումների ժամանակ Մարիամը, կատարելով հայտնի «Litlle me» երգը, ստիպել է մարզիչներին հոտնկայս ծափահարել իրեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)