Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց. Մխիթարյան
ՍպորտՄի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց հետո կարգավորվեց: Երկրորդ կեսի սկզբում ինչ-որ տեղ չէր ստացվում, բայց հետագայում կարողացանք խաղի ռիթմը բռնել, բայց արդեն ուշ էր: Հայաստան-Էստոնիա ընկերական խաղից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հավաքականի ավագը խոսեց նաև Լիտվայի հետ կայանալիք խաղի մասին և հույս հայտնեց, որ ավելի լավ խաղ կցուցադրեն.
«Կարծում եմ, որ դեռ վերականգնողական փուլ պետք է անցնենք: Պետք է կարողանանք վերականգնել ուժերն ու թարմ ուժերով խաղալ Լիտվայի դեմ: Դեռ չենք վերլուծել նրանց խաղը, չգիտենք՝ ինչպես ենք խաղալու, բայց հույս ունեմ, որ այդ խաղում ավելի լավ խաղանք»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան