Արամեն կերգի Թբիլիսիում (տեսանյութ)
ՏեսանյութերՀայտնի էստրադային երգիչ Արամեն 2018 թվականի մայիսի 24-ին մենահամերգով ելույթ կունենա Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Երեկոյին կմասնակցեն նաև թբիլիսահայ տաղանդավոր երգչուհիներ Նինա Կարապետյանը, Անա Պողոսովա-Բադալյանը և երգիչ Հենրիխ Պետրոսյանը, գեղեցիկ համարներիվ նաև հանդես կգան «Անի» ու «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» համույթները», — նշված է միջոցառման ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Արամեն (իսկական անունը՝ Արամ Եղիազարյան) բազում երգերի հեղինակ է, չորս ձայնասկավառակ է թողարկել։
Արամեն Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր է «Լավագույն երգիչ» (2007), «Տարվա հիթ» (2009), «Լավագույն դուետ» (2009), «Տարվա լավագույն տեսահոլովակ» (2007) անվանակարգերում, նաև Armenian Music Awards-ի ու «Տաշիր — 2007»-ի մրցանակակիր է «Տարվա լավագույն տեսահոլոակ» անվանակարգում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը