Նախագահ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին գործուղել է Ներքին Կարմիրաղբյուր
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը` նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Այցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով էր: Այս մասին գչում է armsport.am-ը:
Հայրապետյանը տեղում հանդիպել է համայնքապետի, գյուղապետի և այլ պաշտոնատար անձանց հետ, այցելել է միջնակարգ դպրոցին կից ֆուտբոլային դաշտ:
Որոշում է կայացվել կարգի բերել մարզադաշտը, ցանկապատել այն և կառուցել հանդերձարաններ:
Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ աշխատանքները կարող ենք արդեն սկսված համարել. դրանք պետք է ավարտին հասցվեն մինչև սեպտեմբերի 1-ը:
ՀՖՖ նախագահը նաև խոստացել է ուղևորատար ավտոմեքենա նվիրաբերել` տեղափոխությունները հեշտացնելու նպատակով: Ֆեդերացիայի պատվիրակության անդամները նաև գնդակներ և մարզահագուստ են նվիրել տեղի երեխաներին:
Տեղում մշակվել են նախադրյալները, ըստ որոնց սահմանամերձ համայնքների միավորումով կկազմավորվեն թիմեր, որոնք կմասնակցեն ՀՀ մարզային և հանրապետական առաջնություններին:
Հայրապետյանը նշել է նաև, որ տեղի մարզիչները վերապատրաստում կանցնեն ՀՖՖ-ում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան