Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում մեկնարկել է Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները հաղթանակ են տոնել: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել է Չեխիայի ներկայացուցչին, իսկ գերծանր Գուրգեն Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել բելառուս մարզիկից: Հավաքականի կազմում վերջին պահին տեղի է ունեցել փոփոխություն. վնասվածքի պատճառով Գառնիկ Պապիկյանի փոխարեն մրցավայր է մեկնել Գուրգեն Մադոյանը:
Մարտի 26-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել