Շատ ուժեղ հարձակվող է միանում մեզ. «Յուրգորդեն»-ի մարզական տնօրենը՝ Մովսիսյանի մասին
ՍպորտՇվեդական «Յուրգորդեն»-ի մարզական տնօրեն Բոսսե Անդերսոնն անդրադարձել է թիմի նորեկ Յուրա Մովսիսյանին:
«Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ Յուրան միացավ մեզ «Ռեալ Սոլթ Լեյք»-ից` վարձավճարով՝ վեց ամիս ժամկետով: Եթե համագործակցությունը ստացվի, մենք հնարավորություն ունենք երկարաձգել պայմանագիրն ամբողջ մրցաշրջանի համար: Սա լավ գործարք է, շատ ուժեղ հարձակվող է միանում մեզ, ով գերազանց տպավորություն է թողել մեզ վրա: Շատ հետաքրքիր կլինի տեսնել Յուրային «Յուրգորդեն»-ի կազմում: Նա մի ժամանակահատված խաղային պրակտիկա չի ունեցել, բայց մարզվել է անհատապես: Իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի ամբողջ ուժով խաղալու համար, բայց մենք լավ կազմ ունենք, այնպես որ, ես հանգիստ եմ»,- Անդերսոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան