Արոնյանն՝ ընդդեմ Կարուանայի
Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ֆաբիանու Կարուանան է:
Մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում առաջատարի դիրքը պահպանած Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Մամեդյարով (Ադրբեջան)- Գրիշչուկ (Ռուսաստան), Լիժեն (Չինաստան)-Կրամնիկ (Ռուսաստան), Սո (ԱՄՆ)-Կարյակին (Ռուսաստան):
12 տուրերից հետո հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է: Մեկնարկային տուրերում անհաջող խաղով աչքի ընկնող Սերգեյ Կարյակինը ևս պայքարում է հաղթողի կոչման համար: Կարուանան և Կարյակինն ունեն 7-ական միավոր:
6,5-ական միավոր ունեն Լիժենը, Գրիշչուկը, Մամեդյարովը:
Կրամնիկն ունի 5,5, իսկ Սոն՝ 5 միավոր:
Լևոն Արոնյանն ունի միայն 4 միավոր և վերջին տեղում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան