Փողոցում ընկա՞ծ է իշխանությունը, թող փորձեն վերցնել
ՔաղաքականԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այն համոզմանն է, որ Երևանի ավագանու նիստերն այսուհետ փակ անցկացնելու որոշումը չպետք է լրագրողների վրա ծանր ազդեցություն ունենա, քանի որ՝ եթե լրագրողի նպատակն է իսկապես տեղեկատվություն հրապարակել, անպայման նա այդ տեղեկատվությունը կգտնի և կհրապարակի։
Ըստ Վարդանյանի, սակայն, այսօր ինքը չի տեսնում այնպիսի լուրջ հոդվածներ, որոնք բխում են քննարկված հարցերի էությունից և նշում է, որ այսօրվա լրագրությունը չի կատարում չորրորդ իշխանության վրա դրված պարտականությունները։
Լրագրողներն Աղվան Վարդանյանից հարցրին նաև վերջինիս տեսակետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «իշխանությունը փողոցում ընկած է լինելու» արտահայտության վերաբերյալ․
«Փողոցում ընկա՞ծ է իշխանությունը, թող փորձեն վերցնեն։ Ես համաձայն չեմ Փաշինյանի այս ձևակերպման հետ։ Մյուս կողմից, եթե փողոցում ընկած է, ապա պետք է հասկանալ, թե ո՞ր փողոցում. եթե Ազատության հրապարակում, ապա պետք է հիշել, որ այնտեղ նաև երթուղիներ կան»,-ասաց Վարդանյանը։
Դաշնակցական պատգամավորն անդրադարձավ նաև Վարուժան Ավետիսյանի՝ զինված պայքարի դուրս գալու կոչերին և նշեց, որ նման ծայրահեղությունը իրենք միշտ դատապարտել և դատապարտում են․ «Մոռացե՛ք, չի կարող լինել զինված պայքար, արյունով ոչ մի բանի չեն կարող հասնել։ Այդ կոչերը վիրտուալ աշխարհից այն կողմ՝ տարածում չեն ունենալու»,-ասաց Վարդանյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ զենքով հարց լուծելը մարգինալ ուժերին բնորոշ քայլ է ընդամենը։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում