Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) 

Առողջ երեխաներին անառողջ ներկայացնելով՝ փո՞ղ են աշխատում․ Բյուրակնի դպրոցում լուրջ ուսումնասիրության կարիք կա

Հասարակություն

Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի շուրջ կրքեր բորբոքեց տնօրեն Լուսինե Մելիքյանի՝ մարտի 20-ի հրամանը, որով աշխատանքից ազատվեց դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանը:

Խոջումյանն իր ազատումը որակեց ապօրինություն և նշեց, որ դպրոցում կատարվում է նաև այլ ապօրինություն, որն ըստ մեզ, շատ ավելի լուրջ է, քան փոխտնօրենի աշխատել-չաշխատելու հարցը։

Ըստ աշխատանքից ազատված փոխտնօրենի՝ դպրոցի տնօրենն առողջ երեխաներին ներգրավում է ներառական դասարաններում, որպեսզի պետությունից դպրոցին հատկացվող գումարը կրկնապատիկ ավելանա։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ Բյուրակնի դպրոցի տնօրենը հրաժարվեց պարզաբանումներ ներկայացնել՝ նշելով, որ կարձագանքի միայն մեր պաշտոնական գրավոր հարցմանը։ 

Նշենք, որ մեր գրավոր հարցերին պատասխանելիս տնօրենն ընտրել է իր համար անվտանգ տարբերակը, ինչը, թերևս կդժվարանար անել բանավոր խոսքի պարագայում, և ցիտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը։

Մասնավորապես՝ ո՞ւմ կողմից տրված փաստաթղթղերն եք հիմք ընդունել աշակերտներին ներառական դասարաններում ներառելու համար հարցին՝ տնօրենն այսկերպ է պատասխանել. «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով»։

Եվ սա այն դեպքում, երբ և՛ Խեչումյանը, և՛ ծնողները  նշում են, որ  ներառական դասարաններում ներառված են առողջ՝ հատուկ կարիքներ չունեցող երեխաներ։   

Դպրոցի տնօրենից հետարքրվեցինք նաև, թե 72 աշակերտ ունեցող դպրոցում քանի՞ աշակերտ է ընդգրկված ներառական կրթության համակարգում և որքա՞ն ֆինանսավորում է ստանում նրանց համար դպրոցը պետությունից․  «Ներառական կրթություն, Բյուրակնի դպրոցում, ստանում է 42 աշակերտ, իսկ նման որոշում կայացվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես վերը նշվեց: Ներառական կրթության ֆինանսավորման հաշվարկները կատարվում են ՀՀ կառավարության՝ 2005 թվականի 1365 որոշման համաձայն: Մեկ երեխայի տարեկան միջին հաշվարկն այս տարի կազմել է շուրջ 500 հազար դրամ, որի մեջ հաշվարկվում է ինչպես ուսուցիչների և ուսումնա-օժանդակ, սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այնպես էլ սննդի, տրանսպորտի, լույսի, ջրի, այլ կոմունալ ծախսերի գումարը»:

Թե ինչպես է ստացվել, որ 72 աշակերտ ունեցող երեխայից 42-ն ունի առողջության հետ կապված խնդիրներ, Բյուրակնի դպրոցը հատո՞ւկ դպրոց է, թե՞ ոչ, մեզ տնօրենից պարզել այդպես էլ չհաջողվեց, սակայն հաջողվեց պարզել ծնողների դժգոհությունը, որ տնօրենը պարզապես համոզել է երեխաներին ընդգրկել ներառական դասարանում և որ իրենց  երեխաներն առողջական խնդիրներ չունեն։

Բյուրակնի դպրոցում կատարվող իրադարձությունները համադրելիս պարզ է դառնում մեկ ակնհայտ փաստ՝ Կրթության և Գիտության նախարարությունն այստեղ լուրջ ուսումնասիրություն պետք է կատարի, թեեւ առանց ուսումնասիրության էլ ակնհայտ է՝ առողջ երեխաների հաշվին փող են աշխատում՝ մոռանալով առողջին ոչ առողջ ներկայացնելու և ծնողին հասցրած հոգեբանական վնասի ծանրության մասին։ 

Աղավնի Սուքիասյան

 

                      

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Ամենադիտված