Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել ԵՄ-ին 40 մլրդ ֆունտ ստեռլիգի վճարումից
Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Եվրամիությանը համաձայնեցված 40 միլիարդ ֆունտ ստեռլինգը (56,5 միլիարդ դոլարը) վճարելուց, եթե Միությունը չհամաձայնի ազատ առեւտրի մասին Լոնդոնին բավարարող համաձայնագրի կնքմանը: Այս կարծիքը հայտնել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը:
Նման շրջադարձը հնարավոր է, «եթե մենք մեզ համար շահավետ (առեւտրական) գործարք չստանանք», մարտի 26-ին Դեւիսի խոսքը մեջբերում է Daily Express թերթը: «Անցյալ շաբաթ (Brexit-ի շուրջը Եվրահանձնաժողովի գլխավոր բանագնաց) Միշել Բառնիեն նշել է, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել»,- հիշեցրել է բրիտանացի նախարարը: Սակայն, ինչպես կարծում է Դեւիսը, «ապագա գործարքը, ապագա տնտեսական գործընկերությունը եւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ապագա փոխգործակցությունը (այսօրվա դրությամբ) շատ հավանական տեսք ունեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում