Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս եւ Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս:
Ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, ինչպես նաեւ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով առկա քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Վերջերս Եվրոպայի Միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնվածգործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործունմասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսականհարաբերությունների վերելքով:
Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը զարգացնելու, ինչպես նաեւ աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկդառնալու կոչում ունեցող Շարլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովիգագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: Ուրախ եմ վերջինիս մասնակցելու եւ այդ առիթով Հայաստան այցելելու համար:
Վերջում, կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման բանակցված եւ կայուն լուծում գտնելու գործընթացին»:
Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Մարոկկոյի թագավոր Մոհամադ Վեցերորդը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանը, Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Թունիսի Նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսիը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը