Արոնյանն` ընդդեմ Սոյի
ՍպորտՇախմատի հավակնորդների մրցաշարը մոտենում է ավարտին: Այսօր տեղի կունենան վերջին տուրի պարտիաները:
14-րդ տուրում հայակական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն:
Հիշեցնենք, որ 13-րդ տուրում Արոնյանը զիջել էր Ֆաբիանո Կարուանային՝ կրելով այս մրցաշարում իր 6-րդ պարտությունը:
Այժմ հայ գրոսմայստերը 4 միավորով վերջին տեղում է, Սոն 5.5 միավորով նախավերջինն է: Մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Կարուանան:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 9-28-ը՝ Լոնդոնում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան