Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը 

«Ժամանակ». Հրաժարվում է եւ մեղադրում

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախօրեին խոսելով ինստիտուցիոնալ կուսակցության ստեղծման խնդրի մասին, հայտարարել է, որ ոչ փակուղային մեկ ճանապարհ կա Հայաստանում՝ ռեսուրսների սղության պայմաններում, գնալ, գտնել որեւէ հովանավոր ՀՀԿ-ում եւ կարիերային աճ ապահովել:

Փաշինյանի ակնարկը բավականին բազմիմաստ է եւ կարող է ուղղված լինել ընմդհուպ «Ելք» դաշինքի իր դաշնակիցներին, գուցե դե ֆակտո արդեն նախկին դաշնակիցներին, որոնք նրա հետ չեն գնում հրապարակ: Խոշոր հաշվով, հրապարակ չգնալու այլընտրանքը պետք է լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորելու խնդիրը կամ ճանապարային քարտեզը, այլապես հայաստանյան ոչ դասական, ոչ սահմանադրական-քաղաքագիտական քաղաքականության մեջ այլ նպատակ չի կարող լինել՝ կամ հրապարակի միջոցով ճնշման փորձ, կամ ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման երկարատեւ ու իսկապես բավականին բարդ գործընթաց, որը կպահանջի բավականին ճկունություն, համբերություն, մարտավարական բազմազանություն եւ իհարկե ռեսուրսներ:

Այդ իմաստով, Փաշինյանի հայտարարությունը ուղղակի, թե անուղղակի մեղադրանք է իր դաշնակիցների հասցեին, որ նրանք փաստորեն ընտրում են ՀՀԿ-ում որեւէ հովանավոր գտնելու տարբերակը, եթե իր հետ չեն գնում հրապարակ: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն այդ իմաստով փաստորեն հրապարակավ հրաժարվում է ինստիտուցիոնալ ընդդիմության իր գաղափարից, որով նա սկսել էր քաղաքացիական պայմանագրի ձեւավորումը, որը ըստ էության, նրա այսպես ասած՝ «ֆիշկան» էր Հայ ազգային կոնգրեսից դուրս գալուց հետո:

Առնվազն հարց է առաջանում, երբ խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, Փաշինյանն այն ժամանակ չէ՞ր պատկերացնում, որ դա կամ փակուղի է տանելու, կամ տանելու է ՀՀԿ-ից որեւէ մեկի դուռը, Փաշինյանն ընթացքո՞ւմ եկավ այդ պատկերացման, թե՞ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին հայտարարությունները նրա համար ունեին այն ժամանակ զուտ մարտավարական, իրավիճակային քարոզչական նպատակ եւ ամենեւին ռազմավարական խորքային ուսումնասիրության կամ դիտարկման արդյունք չէին:

Ներկայումս հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը ունի ինստիտուցիոնալ ընդդիմության իր տարբերակի մասին հարցերին պատասխանելու կարիք եւ անհրաժեշտություն, որովհետեւ նրան հարցնում են, թե ինչո՞ւ հրապարակ, եւ ոչ թե ինստիտուցիոնալ ճանապարհ: Փաստացի, Փաշինյանը բացատրում է, որ ինստիտուցիոնալ ճանապարհը փակուղի է: Մինչդեռ, ՀԱԿ-ից հետո իր քաղաքական այսպես ասած ինքնուրույն գործունեության մեկնարկին նա փաստացի բացատրում էր, որ փակուղի է հրապարակային-հանրահավաքային պայքարը, եւ ընդ որում նա բացատրում էր մեղմ ասած՝ ոչ պակաս համոզիչ: Այստեղ խնդիրը հանգում է արդեն ոչ թե զուտ Փաշինյան քաղաքական գործչի գործունեությանը, այլ հայաստանյան քաղաքականության բնույթին, քանի որ այն իրավիճակում, որում տվյալ դեպքում հայտնվել է ՔՊ առաջնորդը, խոշոր հաշվով, տարբեր կերպ եւ առիթներով հայտնվել են դե ֆակտո բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները, որ եղել են նրանից առաջ կամ նրա կողքին, ընդ որում անկախ նրանից՝ հրապարակո՞ւմ են, տա՞նը, թե՞ խորհրդարանի դահլիճում: Իսկ գլխավոր, առանցքային խնդիրն այստեղ այն է, որ գործողությունների հիմքում որեւէ մեկի դեպքում չի եղել գաղափարական պլաստը եւ դրա վրա կառուցված քաղաքական օրակարգը, այսինքն՝ քաղաքական սուբյեկտությունը չի ունեցել իրապես քաղաքական ողնաշար, այլ կրել է առավելապես ցուցանակային բնույթ:

Ավելին, այդ իմաստով իշխանության սուբյեկտությունը եղել է ավելի նվազ ցուցանակային, որովհետեւ զուտ կարգավիճակից ելնելով իշխանությունը պարտավորված է եղել առնվազն զուգահեռ կրել քաղաքական օրակարգ, իսկ ընդդիմությունները Հայաստանում հնարամտորեն փորձել են խուսափել դրանից՝ չունենալով գոնե կարգավիճակային պարտադրվածություն, դե յուրե իմաստով իհարկե: Որովհետեւ դե ֆակտո նույն պարտադրվածությունը պետք է լինի ընդդիմության դեպքում, եւ այդ պարագայում կարիք չէր լինի սեզոնային բացատրությունների, եւ ընդդիմությունները հաջորդաբար չէին հայտնվի փակուղում, դրանով իսկ ինքնաբերաբար օգնելով իշխանությանը միշտ խուսափել փակուղիներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով
Ամենադիտված