Հայաստանի 4 ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում 1 միավոր են զիջում առաջատարներին
ՍպորտՎրաստանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Մրցաշարի 9-րդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը, Արտաշես Մինասյանը: Հաղթանակներ տոնեցին Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանն ունեն 6-ական միավոր և առաջատարից հետ են մեկ միավորով:
Եվրոպայի անհատական առաջնությունը բաղկացած է 11 տուրից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան