Հայ բռնցքամարտիկները դուրս եկան 1/8 եզրափակիչ
ՍպորտՌումինիայի Թարգու Ջիու քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան: Պարտություն կրեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանն ու 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթեցին ու դուրս եկան 1/8 եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան