ՀՀ Նախագահը դատավորներ է նշանակել
ՀայաստանՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ստորագրել է հրամանագիր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` որոշում եմ.
1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2. Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր