Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ

Արտաքին Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն իր երախտիքը հայտնեց նախարար Ասելբորնին՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Լյուքսեմբուրգի կողմից 2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակական սատարումը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անցյալ շաբաթավերջին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախաձեռնած բանաձևին Լյուքսեմբուրգի աջակցության համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ասելբորնը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացումը՝ հույս հայտնելով, որ դա կլինի Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը։ 

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ ատևտրատնտեսական կապերի զարգացման հարցերին, մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան գործարար համաժողովի անցկացման հնարավորության շուրջ, որը լավ առիթ կհանդիսանա երկու երկրների մասնավոր սեկտորների ներկայացուցիչների միջև գործնական հարաբերությունների հաստատման, փոխշահավետ համագործակցության խթանման, ինչպես նաև ներդրումների նպատակով հնարավոր ոլորտների բացահայտման համար:

Հանդիպման օրակարգում էին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը։ 

Երկուստեք ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ասելբորնին և Լյուքսեմբուրգին՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության անվերապահ և սկզբունքային աջակցության համար։ 

Էդվարդ Նալբանդյանը և Ժան Ասելբորնը հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվեց գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումին Լյուքսեմբուրգից համապատասխան գործարար շրջանակների մասնակցությունը:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում ընդգծվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունները։ 

ԱԳ նախարարները քննարկեցին միջխորհրդանական կապերը, օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը։ 
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Ժան Ասեբորնը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ԱԳՆ Դիվանագիտական դրպրոցի ունկնդիրների առջև։ 

Այսօր Էդվարդ Նալբանդյանն ու Ժան Ասելբորնը ներկա կգտնվեն Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից
Ամենադիտված