Ողբերգական ավտովթար. հայր ու որդի մահացել են (լուսանկարներ)
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 25 ՍՏ 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Բատիկյան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մահացել են։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածներից մեկը երեխա է, ով տեղում է մահացել, իսկ մյուսը, ով երեխայի հայրն էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը