Արթուր Պետրոսյանը` հավաքականի պարտության մասին
ՍպորտՊարտությունը շատ ցավալի է, մեր խաղը լավ չստացվեց: Այս մասին Հայաստան-Լիտվա ընկերական խաղից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
«Խաղից հետո հավաքականի կազմը գրեթե պարզ է մեզ համար: Մենք շուտով կվերադառնանք այն բարձր մակարդակին:Հավատում եմ` մինչև սեպտեմբեր ավելի լավ ֆուտբոլ կցուցադրեն»,- նշեց մարզիչը:
Պետրոսյանը հավելեց նաև որ մայիսին և հունիսին, հավանաբար, նախապատրաստական խաղեր կանցկացնեն:
Խոսելով Մխիթարյանի խաղի մասի հայ մասնագետը շեշտել է. «-Ես կասեի՝ ամբողջ թիմի խաղն էր անհաջող։ Մխիթարյանին հետ էինք քաշել, նա կենտրոնում էր խաղում Ռումյան Հովսեփյանի հետ։ Մեր ամենամեծ խնդիրը այս խաղում այն էր, որ չհասցրեցինք փակել կենտրոնական դիրքը։ Առաջին անգամն էր, որ մենք այս մարտավարությամբ դուրս եկանք դաշտ։ Նորից կրկնեմ՝ չստացվեց: Սա մեր վերջին փորձնական խաղն էր, և մեր հնարավորության չափով փորձարկումներ արեցինք՝ մեր կազմը հասկանալու համար։ Ճիշտ է, շատ ցավալի էր պարտությունը, մեր խաղը լավ չստացվեց, բայց մարզչական շտաբի համար շատ կարևոր է բոլորին գործի մեջ տեսնելը»:
Հիշեցնենք, որ մերոնք պարտվեցին նվազագույն հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան