«Հրապարակ»․ Սահուն անցում նոր պաշտոնին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
Արդեն գրվել է, որ ՍԴ նախագահ դարձած Հրայր Թովմասյանն իր հետ մտադիր է ՍԴ տանել նաեւ ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանին, ում հետ մտերիմ է։ Նրան ուզում է նշանակել աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի փոխարեն:
Եվ պատահական չէ, որ մոտ 3 շաբաթ առաջ Բաբայանին համատեղության կարգով նշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ, որպեսզի սահուն անցում անի նոր պաշտոնին:
Արդեն շրջանառվում են փոխարինողների անուններ՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանի, «ԱրմենՏել»-ի նախկին խոսնակ Անուշ Բեղլոյանի թեկնածությունները, ով Արա Սաղաթելյանի կադրերից է:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը