Լավ չաշխատողներին ազատում ենք (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարության՝ մարտի 29-ի նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը անդրադարձավ հայաստանյան մարզերի ղեկավարների կողմից Կառավարություն ներկայացրած հաշվետվությունների ծրագրին և նշեց, որ մարզպետարանների ներկայացրած 2017 թվականներրի հաշվետվությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մարզեում իրականացված միջոցառումների շնորհիվ արձանագրվել են զգալի դրական աճ գյուղատնտեսության, շինարարության, աղբահանության, ներդրումների ոլորտներում:
Վարչապետ Կարապետյանը, սակայն նշեց, որ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների համար մշակվել են գործողությունների իրականացման իրատեսական ցուցանիշներ, որոնց կատարման ուղղությամբ առկա են մի շարք թերացումներ, և նախարարության կողմից մշակված ցուցանիշները անհրաժետ կերպով ներառված չեն մարզպետարանների ներկայացրած հաշվետվություններում:
Ենելով վերոգրյալ խնդրից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ մարզպետներին վերանայել այդ հաշվետվություններում ներառված ցուցանիշների կատարողականը, ինչպես նաև անդրադառնալ համայնքային բյուջետային միջոցներով իրականացվող ծրագրերին, ծախսափակ եղանակով իրականացվող աշխատանքներին:
Վարչապետը հանձնարարեց կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնել Կառավարության աշխատակազմ: Հանձնարարական տրվեն նաև Տարածքային կառավարման նախարարությանն ու մարզպետներին՝ ուշադրության կենտրոնում պահել աշխատանքում թերացած կադրերից ազատվելու հարցերը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը