Ընդերքoգտագործման ոլորտի խնդիրները հասան Կառավարություն
ՔաղաքականԿառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը մարտի 29-ի նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հանձնարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ուշադրության կենտրոնում պահել ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման գործընթացը:
Կարապետյանը նշեց, որ կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման մեխանիզմներում արձանագրվել են հողամասերի չափագրումների անճշտություններ և անհամապատասխանություններ, ինչը խնդիրներ է առաջացրել սեփականատերերի գործունեության ծավալման համար՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով նաև ընդերքօգտագործման զարգացման ոլորտում:
Ելնելով վերոգրյալ խնդիրներից՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Կառավարության աշխատակազմի ղեկավարին 7 օրյա ժամկետում ներկայացնել ընդերքօգտագործման աշխատանքների թույլտվության, արձանագրված խնդիրների ճշգրտման վերաբերյալ նածագիծ:
Կարապետյանը նաև հավելեց, որ այս աշխատանքներով պայմանավորված՝ նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը պետք է վեր հանի նաև մետաղական հանածոների տրամադրման ոլորտում տրվող փասթաթղթերում առկա անճշտությունները և ներկայացնի դրանք բացառելուն ուղղված քայլեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը