Հայաստանի 2 շախմատիստներ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր նվաճեցին
Սպորտ
Բաթումում ավարտվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: 8.5 միավորով 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Շարիչը: 8 միավորով Լեհաստանը ներկայացնող Ռադոսլավ Վոյտաշեկը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Սանան Սյուգիրովը նույնքան միավորով դարձավ 3-րդը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
2018 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար:
Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվեցին 23 մասնակից: Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրեր նվաճեցին 7.5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Հովհաննիսյանը գրավեց 16-րդ, իսկ Փաշիկյանը՝ 21-րդ հորիզոնականը: Ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր նաև Հրանտ Մելքումյանը, ով նույնպես վաստակել էր 7.5 միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել էր 25-րդ հորիզոնականում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան