Հայաստանի ծանրամարտի պատանեկան առաջնության հաղթողները
ՍպորտՀայտնի են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած՝ ծանրամարտի ՀՀ պատանիների առաջնության արդյունքները:
Տղաների պայքարում լավագույնն են ճանաչվել 50 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, 56 կգ քաշային Այաս Պողոսյանը, 62 կգ քաշային Գոռ Գալստյանը, 69 կգ քաշային Ռուբիկ Եղոյանը, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը, 85 կգ քաշային Էրիկ Մակարյանը, 94 կգ քաշային Պողոս Խարբությանը և +94 կգ քաշային Յաշա Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը:
Աղջիկներից, ըստ քաշային կարգերի, չեմպիոններ են դարձել 44 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, 48 կգ քաշային Մարիամ Հայրապետյանը, 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը, 58 կգ քաշային Անուշ Արշակյանը, 63 կգ Էլեն Հարությունյանը, 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և +75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան