«Բարով գնաս, վարչապետ» (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 29-ին, վարորդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք հանդես են գալիս «Բարով գնաս, վարչապետ» կարգախոսով` ի պատասխան «ՀՀ վարչապետների կողմից ավտովարորդների նկատմամբ և տրանսպորտի ոլորտում տարիներ շարունակ իրականացրած «դավաճանական» գործողությունների»:
Նրանց խոսքով՝ կառավարությունը բիզնես ցեղասպանություն է իրականացնում:
«Այնպես են անում, որ էս աղքատ ժողովուրդն ավելի աղքատանա, կարողանան ներմուծեն իրենց մեքենաները։ Իրանք ուզում են, որ մեզ սպանեն, որ «Յանդեքսի» միջոցով ավտոներ բերեն, սաղիս սարքեն ծառա, բայց թույլ չենք տա: Թույլ չենք տալու, որ վարչապետները գան թալանեն ու գնան։ ԱՊՊԱ-ն թանկ, լիցենզավորման գումարները կուտակվել են, տեսախցիկների հնգապատիկ փողերը կուտակվել են, օնլայն տաքսիները, բոլորը փող են ուզում, թալանում են էս ոլորտը: 200 մլն դոլար փող ենք քցվել, բոլորս 07 առանք ու քցվանք: Թող էդ փողերը հետ տան՝ մենք ՎԱՐՉԱՊԵՏ տաքսի ծառայություն բացենք (վարորդներին չարչարող պետություն)», - ասաց ակցիայի նախաձեռնող խմբի անդամներից մեկը:
Տեսանյութը՝ news.am-ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)