Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան Շաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 3-ին և 4-ին Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից» վերականգնելու Վրաստանի պատրաստակամության մասին Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ Մեծ Բրիտանիան հայտնել է իր ափերի մոտ ռուսական ռազմածովային ակտիվության կտրուկ աճի մասին. Express Axios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին 

Արցախի Վերաքննիչ դատարանը նոր նախագահ ունի

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 29-ին գումարել է 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Խորհրդարանը, նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, քննարկել է վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Գերագույն դատարանի դատավոր Արսեն Հայրապետյանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրությունից և աշխատանքային գործունեությունից որոշակի տվյալներ, որից հետո պատգամավորները հարցեր են ուղղել նրան և անցել գաղտնի քվեարկության:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը նշել է, որ քվեարկությանը մասնակցել են նիստին ներկա բոլոր 26 պատգամավորները, ովքեր քվեարկել են 20 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքներով խորհրդարանն ընդունել է որոշում՝ Արսեն Հայրապետյանին ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին:

Հաջորդիվ ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հեռուստառադիոընկերության 2017թ. գործունեության մասին հաղորդումը և պատասխանել պատգամավորների առաջադրած` մասնագետների պատրաստմանը, ստացվող եկամուտներին, հեռուստառադիոարտադրանքին և ոլորտին վերաբերող այլ հարցերի:

Անցնելով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարկել էԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանի ներկայացրած ««Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման 
վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Արթուր Գաբրիելյանի ներկայացրած հիմնավորմամբ «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործման թափոնների և օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման, իսկ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի ընդունումը՝ մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում ռոյալթիի (մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար պետական բյուջե վճարվող վճար) վճարման անհրաժեշտությամբ:Քվեարկության արդյունքներով՝ Ազգային ժողովն ընդունել է նախագիծը:

Լիագումար նիստի օրակարգի վերջին հարցը պատգամավորական հայտարարություններն էին, որի ընթացքում հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը և Ռամելա Դադայանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել ԻոաննիսյանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 3-ին և 4-ին Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից» վերականգնելու Վրաստանի պատրաստակամության մասին Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ Մեծ Բրիտանիան հայտնել է իր ափերի մոտ ռուսական ռազմածովային ակտիվության կտրուկ աճի մասին. ExpressAxios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին հնարավոր մասնակցության հետևանքների մասին Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ Իրանը հայտարարել է նավթաքիմիական ոլորտի համար ներմուծվող ավելի քան 2 հազար դետալների տեղական փոխարինման մասին Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվինԿենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն ԱյվազյանԼիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար
Ամենադիտված