Թուրքական ընկերության կողմից հայերին վիզա տալու հարցը Կառավարության օրակարգ կմտնի
ՔաղաքականՀայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը երեկ հայտարարեց, որ ասյուհետ հայաստանցիներիս շենգենյան գոտի մուտք գործելու համար վիզա կտրամադրի «ՎիզաՄետրիկ» ռուս-թուրքական կոնսորցիումը:
Դեսպանի այս հայտարարությունն երեկվանից իրարանցում է առաջացրել մեր երկրում. շարքային քաղաքացիներիս համար անհասկանալի և անընկալելի է, թե ինչպե՞ս կարող է հայի անձնական տվյալները հասանելի դառնալ թուրքական ընկերության համար և ո՞վ է երաշխավորում, որ անձնական տվյալների բազայի հասանելիությունն այդ ընկերությունը չի օգտագործի այլևայլ նպատակների համար:
Դեսպանի երեկվա հայտարարությունը, փաստորեն, անընկալելի է եղել նաև Ազգայի ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի համար:
Վերջինս որոշել է հարցը բարձրացնել և դարձնել Կառավարության քննարկման առարկա:
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում էջում գրել է. «Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը՝ կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ Կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։
Հուսանք, որ Կառավարությունը վերջնական դակիչ խոսքն ասելուց առաջ մի լավ ծանրութեթև կանի ազգային անվտանգության տեսանյունից այս կարևորագույն հարցը և կընդունի խելամիտ որոշում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը