Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
ՀայաստանՀՀ տրանսպորտային տեսչությունը Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունում խախտումներ է արձանագրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը: « Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական պատասխանատվության»,-ասաց նա:
Երթուղին սպասարկող վարորդները արդեն երկու օր է գործադուլ են անում: Մելքոնյանի խոսքով` ինքը եղել է Արմավիրի ավտոկայանում եւ զրուցել վարորդների հետ: «Քննարկել ենք խնդիրները: Գործադուլի պատճառը ներքին կազմակերպչական խնդիրներն են»,-հավելեց նա:
Դավիթ Մելքոնյանն ասաց, որ քննարկումներ են եղել նաեւ երթուղին սպասարկող կազմակերպության տնօրենի եւ համասեփականատիրոջ հետ: «Բանակցությունները շարունակվում են»,-հավելեց Մելքոնյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր