Ռոնալդուն չի մասնակցի «Ռեալ»-ի առաջիկա խաղին
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Լաս Պալմաս»-ի դեմ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Մադրիդյան թիմի մարզչական շտաբը որոշել է ֆուտբոլիստին հանգստի հնարավորություն տալ, քանի որ հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում մադրիդցիներն ուժերը չափելու են Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ:
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Լաս Պալմաս»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է մարտի 31-ին, մեկնարկը՝ 20:30-ին:
Նշենք, որ 33-ամյա պորտուգալացին մասնակցել է Պրիմերայի 23 խաղի, որոնցում խփել է 22 գոլ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան