Նարեկ Մանասյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
ՍպորտՌումինիայի Թարգու-Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից 2-ը պարտություն կրեցին: 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Քիլս Բրոտոնս Ջոսին, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը զիջեց մոլդովացի Դորին Բուկսային: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող Լուչիան Ֆելիքսին եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Նարեկ Մանասյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան