Լոս Անջելեսում հայ տղամարդը կրակել է իր կնոջ վրա և փախել (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարԼոս Անջելեսի Թահանգա քաղաքում վաղ առավոտյան ամուսինների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին: Բացի դրանից, ամուսինը նաև քար է նետել՝ կոտրելով տան պատուհանը: Այդ մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը։
Ամուսիններից բացի տանը գտնվում էր նաև նրանց երեխան, սակայն նա չի տուժել: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների՝ նա կփրկվի: Նախքան ոստիկանության ժամանումն ամուսինը փախել է տանից, ներկայում ոստիկանությունը որոնում է նրան:
Ըստ իրավապահների՝ ամուսինը հայ է, մոտ 30 տարեկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, ընթանում է հետաքննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)