Ուժեղ կարկուտը վնասել է ծիրանենիները (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱրմավիրի մարզի Արգինա գյուղում այսօր 20 րոպե տևաած կարկուտը վնասել է գյուղի այգիները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը հայտնեց, որ հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները:
«Մոտ 20 րոպե շատ ուժեղ կարկուտ եկավ: Ծառերից հիմնականում ծաղկած ծիրաներիներն են վնասվել մոտ 30-40 % -ով, բայց դա չի նշանակում, թե բերքն ամբողջությամբ վնասվել է: Գետնին մի քանի սանտիմետր կարկուտ է դրած, մինչև չհալվի՝ չի երևա՝ ինչ վնաս է հասցվել: Վնասի չափը դեռ հայտնի չէ, բնակիչներս հույս ունեինք, որ այս տարի բերքը լավը կլիներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տարվա այս ամսին իրենց մոտ երբևէ կարկտահարություն չէր գրանցվել:
Նրա խոսքով՝ հակակարկտային կայանները ի զորու չեն եղել այդքան հզոր ամպերի ցրել, որոնք եկել են Թուրքիայի կողմից. «Գյուղում տեղադրված հակակարկտային կայանները պաշտպանում են ընդամենը 5-10 %-ով: Ինձ չի թվում` այդ կայաններն օգուտ ունեն: Որ գյուղից հանեն-տանեն, երևի գյուղացիներից ոչ ոք դրա համար չի տխրի, որովհետև դրանց արդյունավետությունը մենք դեռ չենք զգացել»,- ասաց Արգինայի գյուղապետը:
Տեսանյութը՝ tert.am-ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)