Լևոն Արոնյանը մեկնարկում է «GRENKE Chess Classic» մրցաշարում
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք «GRENKE Chess Classic» մրցաշարում:
Լևոն Արոնյանի մրցակիցն անդրանիկ տուրում կլինի Գերմանիան ներկայացնող Գևորգ Մայերը: Մյուս զույգերն են. Ֆաբիանու Կարուանա-Մագնուս Կարլսեն, Մաթիաս Բլյուբաում-Նիկիտա Վիտյուգով, Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հաու Յիֆան-Վիշվանաթան Անանդ:
«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկելու է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան