Սերժ Սարգսյանը կրկին մեդալներ է տվել. այս անգամ ոստիկաններին
ՀասարակությունՈստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության մի շարք բարձրաստիճան սպաների պարգևատրել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Պարգևատրվածների թվում են.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Ռաֆայելի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Ռաֆիկի ՀԱՐԹԵՆՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Նորայրի ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գնել Պատվականի ՂԻՄՈՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Արտավազդի ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Բագրատ Յուրայի ՊՈՂՈՍՅԱՆԸ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը