Մխիթար Գոշի մեդալ՝ գնդապետ Արման Չիլինգարյանին
ՀասարակությունՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ոստիկանության օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Լյովիկի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը