Վարդան Եղիազարյանին շնորհվեց ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում
ՀասարակությունՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում:
Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Վոլֆիկի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը