Երեւանում տաքսու վարորդը թալանել է հարբած արտասահմանցուն
ԻրավունքԵրեւանում ոստիկանները բացահայտել են արտասահմանցուց կատարված գողությունը:
Մարտի 23-ին օտարերկրացին հաղորդում էր տվել, որ անհայտ տաքսու վարորդն օգտվել է իր հարբած լինելու հանգամանքից եւ հափշտակել թանկարժեք իրերն ու գումար: Ըստ տուժածի՝ այդ օրը նստել է տաքսի, այնուհետեւ գնումներ կատարել վարորդի հետ, միասին գնացել են ժամանցի վայր, որտեղ ալկոհոլ են օգտագործել եւ տաքսու վարորդը վերցրել է նրա բջջային հեռախոսը, թանկարժեք ժամացույցը, մատանին եւ 120 հազար դրամը:
Ոստիկանները պարզել են, որ հիշյալ գողությունը կատարել է Հրաչյա Հովսեփյանը, որն էլ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին