Մեր խորը մտահոգությունը` Բելառուսին. ինչո՞ւ են զենք վաճառում Ադրբեջանին
Արտաքին Քաղաքական
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին խորը մտահոգություն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու առնչությամբ: Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրառում է թողել Ֆեյսբուքում:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)