ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը Եթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասին COP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերը Արցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու «144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասին «Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան 10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան 

Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը

Գիտություն և Մշակույթ

Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը: Թավջութակ մասնագիտությամբ անցկացված մրցույթում հաղթեց Ջոնաթան Սվենսենը (Դանիա): Երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն): Երրորդը հորիզոնականը կիսեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) և Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն):

Մրցույթի առաջին մրցանակակիրը ստացավ 15 հազար, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած երաժիշտները կիսեցին 5 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամը: Դափնեկիրների անունները հայտնի դարձան հունիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մասնավորապես, «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն): Վասիլի Ստեփանովին (Ռուսաստանի Դաշնություն) հանձնվեց հատուկ մրցանակ՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար: Տրվեցին նաև մի շարք այլ հատուկ պարգևներ:  

«Ինձ համար անկանխատեսելի էր մասնակիցների այս մակարդակը: Բոլոր երաժիշտները ֆանտաստիկ էին, հիասքանչ: Նրանց կատարումները շատ լավն էին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ, հանրահայտ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նշենք, որ մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Պենդերեցկին ասաց, որ հանդիպել է Խաչատրյանին: «Նա մեզ այցելեց Կրակովի մեր տանը, շատ տարիներ առաջ: Շատ ջերմ մարդ էր: Մենք հանդիպեցինք, և 10 րոպե հետո դարձանք ընկերներ: Նա իսկապես հիանալի երաժիշտ էր և մարդ»,-վերհիշեց խաչատրյանական մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին էլ ընդգծեց, որ ստուգատեսին մասնակցել են իսկապես շատ պրոֆեսիոնալ և բարձր կատարողական որակ դրսևորած երաժիշտներ:

«Շատ հետաքրքիր երաժիշտներ են, մեծ ապագա ունեն: Կարևորում եմ այն, որ բոլոր մասնակիցները սովորեցին Արամ Խաչատրյանի երկու ստեղծագործությունները: Սա շատ լավ առիթ էր, մանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ եզրափակիչ փուլ անցած բոլոր երաժիշտներն արտասահմանից էին: Այսպես կարելի է նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,-նշեց մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին:

Նշենք, որ մրցույթի հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկավ Խաչատրյանի մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցնում է մշակութային տոնը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում էր թավջութակ մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հեղինակավորերաժիշտներ: Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
 
 
 
 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով
Ամենադիտված