«Սասնա Ծռերից» Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար պատգամավորներ են երաշխավորել
Իրավունք
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը դատարանին միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա:
Հայարփի Սարգսյանի խոսքով՝ Հովհաննես Հարությունյանի համար երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Պաշտպանը հավելել է, որ անհրաժեշտություն է իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելը, քանի որ Հովհաննես Հարությունյանը, դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք չեն լուծվել ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում:
Մնացած պաշտպաններն ու ամբաստանյալները միացել են միջնորդությանը: Մեղադրողն էլ հայտարարել է, որ գրավի կիրառմամբ Հովհաննես Հարությունյանը կարող է ազատ արձակվել, իսկ անձնական երախավորության մասին կարծիք՝ ավելի ուշ կհայտնեն:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 15:00-ին:
Նշենք, որ Արշակ Վարդանյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)