Ինչ նկատ ունենք նոր իրավիճակ ասելով
Քաղաքական
Այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կռավարությունում լրագրողներին ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ Կառավարության որոշ նշանակումներ հանրությունը կոռուպցիոն բնույթի հետ է կապում:
«Երբ մենք խոսում ենք նոր իրավիճակի մասին՝ մենք ասում ենք, որ Հայաստանում այլեւս գերակա է օրենքը, անկախ մարդու քաղաքական անցյալից, անկախ նրա նախկին կենսաձեւից: Այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ եւ, բնականաբար, յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով, օրենքով»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե Կոտայքի մարզպետը հորդորել է քաղաքապետին հրաժարական տալ, սակայն դա մարզպետի իրավասությունների մեջ չի մտնում, այսինքն մարզպետը չի կարող ՏԻՄ մարմնի ղեկավարին նման բան ասել, Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրոք մարզպետը նման իրավասություն չունի եւ ինքը չի կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն նման բան է թույլ տվել:
Լրագրողի դիտարկմանը, որ մարզպետը անձամբ հաստատել է, որ նման բան է եղել, նախարարը նշեց, որ ինքը նման լուրերի չի հանդիպել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)