Թևան Պողոսյանը Մանե Թանդիլյանի հրաժարականը համարում է հանրային ճնշման արդյունքը
Քաղաքական
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տված Մանե Թանդիլյանին խանգարել են հանրային կարծիքն ու ճնշումը:
Պողոսյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Մանե Թանդիլյանի հրաժարականի արդյունքում կորցրեցին այն մարդիկ, ովքեր ամեն օր մեղադրում էին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի համար: Ոչ ոք չի կարող իր գործողություները հաշվարկել տասնյակ տարիներ հետո: Հանրային ճնշման ներքո է այդ որոշումը նա ընդունել»,-ասաց Թևան Պողոսյանն ու կոչ արեց Թանդիլյանին բանակցությունների միջոցով գալ լուծման:
Նրա կարծիքով՝ Մանե Թանդիլյանը պետք է վերադառնա իր պաշտոնին, քանի որ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը միայն կուտակային կենսաթոշակային համակարգը չէ: Հազարավոր մարդիկ ունեն այլ խնդիրներ:
Պողոսյանը հիշեց նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին քննարկումները սկսվել են դեռ շատ տարիներ առաջ: Եվ այդ հարցին պարզապես ժամանակին ուշադրություն չի դարձվել: «Բոլորին թվացել է, թե 2018-ի հուլիսը շատ հեռու է»,-նշեց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)